Ամերիկյան Արիզոնա նահանգում ուղղիչ հաստատությունների դեպարտամենտի ավտոբուսը վթարի է ենթարկվել:

Associated Press-ի փոխանցմամբ, տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել վարորդն ու մի քանի կալանավորներ:

50 կալանավորի տեղափոխող ավտոբուսը մայրուղում բախվել է բեռնատար ավտոմեքենայի, այնուհետեւ շրջվել: «Վարորդը ծանր վիրավոր է, նրան հիվանդանոց են տեղափոխել»,- տեղեկացրել է ոստիկանության ներկայացուցիչը:

Տուժածների հստակ թիվը հայտնի չէ: Ըստ ՏԱՍՍ գործակալության, մայրուղու՝ վթարի հատվածում երթեւեկությունը մասամբ վերականգնվել է: