Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել՝ Չինաստանի ազգային բանկի կողմից յուանի արժեզրկման մասին որոշման ֆոնին: Այդ մասին են վկայում գործարքների տվյալները:

Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,53 տոկոսով՝ հասնելով 48,87 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,44 տոկոսով՝ հասնելով 42,89 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է Gazeta-ն:

Լրացուցիչ բացասական ազդակ է ՕՊԵԿ-ի անդամ երկրների կողմից նավթի արդյունահանման ծավալների աճը: