Մեքսիկայի Նուեւո Լեոն նահանգում Pemex գազատարի վրա տեղի ունեցած պայթյունից 5 մարդ է մահացել:

Գազատարի այդ հատվածը մեկուսացվել է, վառելիքի մատակարարումը դադարեցվել է, հրդեհը վերահսկողության տակ է: Այս մասին հաղորդում է նավթագազային հսկայի թվիթերյան էջը:

«Հրդեհը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ գազատարի այդ հատվածում գազը վերջանա»,-նշել են Pemex ընկերությունում:

Նշվում է, որ պայթյունն ու հրդեհը տեղի են ունեցել շինարարական հրապարակում սարքավորումների անսարքության պատճառով: