Հայաստանի տարածքում, օգոստոսի 13-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն 13-ին կբարձրանա 1-2 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, Երեւանում օգոստոսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +23+25, վաղը ցերեկը՝ +38+39։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +28+33,

Կոտայքում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +28+33,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +28+33,

Լոռիում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +30+35,

Տավուշում՝ գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +33+38,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +28+33,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +22+24, ցերեկը՝ +37+39,

Արարատում՝ գիշերը՝ +20+25, ցերեկը՝ +38+39,

Արմավիրում՝ գիշերը՝ +20+25, ցերեկը՝ +38+39,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +28+33,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +20+25, ցերեկը՝ +38+39,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +18+24, ցերեկը՝ +35+40,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +28+32,

Արցախում՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +33+36: