ՆԱՏՕ-ն նոր գործողություններ է ձեռնարկել ՌԴ-ի հետ քաղաքական եւ ռազմական ուղիները բաց պահելու համար: Այս մասին ասված է Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչ Կարմեն Ռոմերոյի՝ Բրյուսելում արած հայտարարության մեջ:

«ՆԱՏՕ-ն արդեն նոր նախաձեռնություններ է սկսել Ռուսաստանի հետ քաղաքական եւ ռազմական աղբյուրները բաց պահելու համար: ՆԱՏՕ-ի ռազմական զորավարժությունները բաց են դիտորդների, այդ թվում՝ Ռուսաստանի համար»,- ասված է հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը:

Ռոմերոյի խոսքով՝ ՆԱՏՕ-ն բազմիցս հասկացրել է, որ ՌԴ-ի հետ առճակատման ճանապարհ չի փնտրում: «Ավելի քան 2 տասնամյակ մենք փորձել ենք Ռուսաստանի հետ համագործակցության հարաբերություններ կառուցել»,- նշել է դաշինքի ներկայացուցիչը:

Հունիսի վերջին դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն չի ձգտում վերականգնել Ռուսաստանի  հետ սպառազինությունների մրցավազքը, սակայն պարտավոր է ապահովել իր անդամ երկրների պաշտպանությունը: