Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Կենտրոնական արխիվում հնարավոր են համարում 2000-ին «Կուրսկ» ատոմային սուզանավի վրա տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ փաստաթղթերի գաղտնազերծումը, եթե կառավարությունից նման կարգադրություն ստանան։ Այդ մասին հաղորդում է Ռիա Նովոստին՝ վկայակոչելով Կենտրոնական արխիվի պետ Իգոր Պերմյակովին։
«Ընդամենը 15 տարի է անցել։ Օրենսդրություն կա, եւ մենք դրան համապատասխան ենք աշխատում․ եթե կառավարական որոշում լինի, գուցեեւ հանձնաժողով ստեղծվի։ Բայց կան օրենքներ, որոնք սահմանում են, որ 30 տարի անց պետք է վերանայել փաստաթղթերը՝ պարզելու, թե արդյոք դրանք կարող են գաղտնազերծվել», նշել է Պերմյակովը։
«Կուրսկ» ատոմային սուզանավը խորտակվել էր 2000 թվի օգոստոսի 12-ին Բարենցի ծովում։ Հետաքննության տվյալների համաձայն, ողբերգության պատճառ է դարձել տորպեդոյի պայթյունը, որին հետեւել են այլ պայթյուններ։ Սուզանավում եղել է 118 մարդ, որոնք բոլորը զոհվել են ողբերգության հետեւանքով։





























