Ինդոնեզիայի արեւելքում մարդատար ինքնաթիռի վթարի հետեւանքով մահացել է մեկ մարդ, իսկ եւս վեց հոգի վնասվածք է ստացել։ Այս մասին հայտնել է Ինդոնեզիայի ամենաարեւելյան հատվածում գտնվող Պապուա նահանգի Յակուհիմո շրջանի ոստիկանապետ Ադե Ջայան։
Ամենայն հավանականությամբ վթարի պատճառ է դարձել շարժիչի խափանումը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ վկայակոչելով «Անտարա» գործակալությունը:
Ոստիկանապետի խոսքով՝ տեղական Komala Air ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը վթարի է ընթարկվել Նինիա օդանավակայանում բարձրալեռ թռիչքուղուց թռիչքի ժամանակ։
Վթարի հետեւանքով մահացել է ինքնաթիռում գտնվող տեխնիկը, իսկ վնասվածք ստացած օդաչուն եւ հինգ ուղեւորները տարհանվել են Պապուա շրջանի Ջայապուրա մայրաքաղաք, որտեղ նրանց հոսպիտալացրել են, ասել է Ջայան։




























