Եվրամիության երկրներից աշխատանքային ներգաղթյալների թիվը Մեծ Բրիտանիայում առաջին անգամ գերազանցել է 2 միլիոնը, պաշտոնական վիճակագրության տվյալներն է վկայակոչել Press Association-ը։
ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի հետագա անդամակցության հարցով հանրաքվեի նախօրեին երկրի վարչապետ Դեվիդ Քեմերոնը մտադիր է եվրամիության ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում հասնել նրան, որ կրճատվի Արեւելյան Եվրոպայի ԵՄ անդամ երկրներից ներգաղթյալների հոսքը։ Նրանց աշխատուժի ցածր արժեքի պատճառով շատ բրիտանացիներ առանց աշխատանքի են մնում՝ չդիմանալով շուկայում մրցակցությանը։





























