Ոստիկանության առնվազն  15 աշխատակից է զոհվել հարավ-աֆղանական Գիլմենդ նահանգի Մուսա-Կալի շրջանում բլոկպոստի վրա հարձակման հետեւանքով, չորեքշաբթի օրը հայտնել է Սինհուա գործակալությունը։

Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ «Թալիբան» խմբավորման անդամները, ռազմական համազգեստով ծպտված, ներխուժել են բլոկպոստի տարածք եւ ոստիկանների ուղղությամբ կրակ են բացել։

Տեղի իշխանություններն առայժմ չեն մեկնաբանել այդ միջադեպը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ 

Աֆղանստանի տարածքում գործում է արմատական  «Թալիբան» շարժումը, եւ կառավարական զինված ուժերն անընդհատ հատուկ գործողություններ են իրականացնում շարժման գրոհայինների դեմ։  Շատ հաճախ այդ դիմակայության զոհ են դառնում խաղաղ բնակիչները։