ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի հարավ-արեւելքում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԻՆ Գլխավոր վարչությունը:
«Տեղեկություն է ստացվել Բրատիսլավսկայա փողոց, 34-րդ կորպուս, 1 հասցեում հրդեհ բռնկվելու մասին: Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ստորաբաժանումներ»,- ասել են վարչությունից:
Գործակալության զրուցակիցը չի ճշտել, թե կոնկրետ ինչ է հրդեհվել:
Միաժամանակ ականատեսները սոցցանցերում գրում են, որ «Մարյինո» շրջանում խոշոր հրդեհ է բռնկվել, եւ զգացվում է քլորի հոտ: ԱԻՆ-ից հնարավոր պայթյունի մասին տեղեկությունը հերքել են:





























