Ռուսաստանն ընդլայնել է պարենային ապրանքների ներկրման պատժամիջոցները՝ դրանք տարածելով եւս 5 երկրի վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Երկրների ցանկը, որոնց վրա տարածվում է էմբարգոն, համալրել են Ալբանիան, Չեռնոգորիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը եւ Ուկրաինան:
«Այժմ ԵՄ երկրներին, Ավստրալիային, Կանադային, Նորվեգիային եւ ԱՄՆ-ին, որտեղից նախորդ տարվա օգոստոսից արգելվում է որոշ գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը, ավելացել է մի քանի երկիր, մասնավորապես, Ալբանիան, Չեռնոգորիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը եւ հատուկ պայմաններով՝ Ուկրաինան»,-հայտարարել է Մեդվեդեւը:





























