Հունաստանի տնտեսությունը անսպասելի աճ է արձանագրել. երկրորդ եռամսյակի տվյալներով այդ երկրի  ՀՆԱ-ն աճել է 0,8 տոկոսով, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Հունաստանի պետական վիճակագրական ծառայությունը:

Վերլուծաբանների կոնսենսուս-կանխատեսումը ենթադրում էր, որ Հունաստանի տնտեսությունը երկրորդ եռամսյակում 0,5-0,6 տոկոսով անկում կգրանցի: Ոչ մի վերլուծաբան աճ չէր կանխատեսել:

Հիշեցնենք, որ այս տարվա առաջին եռամսյակում Հունաստանի տնտեսությունը 0,2 տոկոս անկում է ունեցել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ի կանխատեսմամբ, Հունաստանն այս տարի 2,3 տոկոս անկում կարձանագրի: