Չինական Տյանցզին արդյունաբերական քաղաքում չորեքշաբթի լույս հինգշաբթի օրվա գիշերը լոգիստիկ ընկերության թունավոր նյութերով լի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 50-ի, 701 մարդ հիվանդանոց է տեղափոխվել, հաղորդում է Սինհուա գործակալությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր 44 մեռածի եւ 521 հիվանդանոց տեղափոխվածի մասին։ Նրանցից 52-ի վիճակը կրիտիկական էր։
«Տյանցզինում պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 50-ի, 71 մարդու վիճակը կրիտիկական է», — ասվում է Սինհուա գործակալության հաղորդագրության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։




























