Չինաստանում վերջին 20 տարում առաջին անգամ չմշակված պողպատի արտադրությունը կրճատվել է այս տարվա առաջին կիսամյակում 1,3 տոկոսով կամ տարեկան կտրվածքով մինչեւ 409,97 մլն տոննայի:

Այսօր հրապարակված պաշտոնական զեկույցում նշվում է, որ  երկրում պողպատի արտադրման ծավալը 20 տարում առաջին անգամ նվազել է:
«Ամենայն հավանականությամբ Չինաստանում չմշակված պողպատի արտադրությունն իր պիկին է հասել 2014 թվականին»,-նշել է սեւ մետալուրգիայի չինական ասոցիացիայի նախագահ Չժան Գուանինը: «Ոլորտի ձեռնարկությունները պետք է արագացնեն տրանսֆորմացիան եւ արտադրության արդիականացումը»,-հավելել է նա: