Մալիի իշխանությունները 10 մարդու են ձերբակալել, որոնց կասկածում են Սեւարեի Byblos հյուրանոցի վրա հարձակում գործելու մեջ, որի հետեւանքով 13 մարդ է զոհվել:

Անցյալ ուրբաթ անհայտ անձիք հարձակվել էին Մալիի կենտրոնական հատվածի Սեւարե քաղաքի հյուրանոցի վրա եւ պատանդներ վերցրել: Շաբաթ երկրի զինվորականները զինյալներից հյուրանոցն ազատելու գործողություն իրականացրեցին: Զոհերի թվում էին Մալիում կայունության հարցերով ՄԱԿ-ի բազմապրոֆիլ համալիր առաքելության (MINUSMA) 5 աշխատակից, Մալիի բանակի 5 զինծառայող եւ 4 ենթադրյալ ահաբեկիչ: Ավելի վաղ ՄԱԿ-ը հաստատել էր, որ MINUSMA-ի զոհված աշխատակիցների թվում են 2 ուկրաինացիներ, 1 նեպալցի ու եւս մեկը՝ ՀԱՀ-ից:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, Մալիի անվտանգության ուժերի ներկայացուցիչների տվյալներով, հարձակումից կարճ ժամանակ անց 7 մարդ է ձերբակալվել, եւս 3 կասկածյալ ձերբակալվել է չորեքշաբթի գիշերը: