Չինական Տյանցզին նավահանգստում վտանգավոր քիմիական նյութերի պայթյունի հետեւանքով լրջորեն վնասվել են Renault-ի շուրջ 1500 ավտոմեքենաներ: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ավտոարտադրողի հաղորդագրությունը:

Ընկերության գնահատմամբ, վնասված եւ այրված մեքենաների արժեքը շուրջ 33 մլն դոլար է: Այս գումարը, սակայն, վերջնական չէ: Վնասի հստակ չափը դեռեւս հաշվարկվում է:

Ըստ Gazeta-ի, Տյանցզինն ավտոմեքենաների արտահանման չինական խոշորագույն նավահանգիստներից է:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ չորեքշաբթի երեկոյան Տյանցզինում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով առնվազն 44 մարդ է զոհվել, եւս 500-ը տուժել է: Քաղաքը, որտեղ ավելի քան 15 մլն մարդ է բնակվում, ծխացող ավերակների է վերածվել: