Կալիֆորնիական Սակրամենտո բանտում խռովության ժամանակ 1 մարդ է սպանվել, 5 հոգի տարբեր վնասվածքներ է ստացել: Խռովության ժամանակ սպանվել է Հյուգո Պինելը, որը հայտնի է նրանով, որ 1970-ական թվականներին մասնակցել է Սան Քվենթինից հայտնի վեցյակի փախուստին:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, խռովությունը սկսվել է այսօր առավոտյան, երբ բանտարկյալները բակում ծեծկռտուք են սկսել: Բանտի պահապանները պղպեղային օդամղիչ են կիրառել եւ կրակ արձակել, սակայն բախումը խռովության է վերածվել:

Ըստ America.ru-ի, Հյուգո Պինելը, որը 71 տարեկան է, դանակահարվել է եւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:

Նա բանտում հայտնվել է 1965 թվականին, բռնաբարության համար, սակայն հետագայում ցմահ ազատազրկման է դատապարտվել 1971 թվականին Սան Քվենտինում պահապանի սպանության համար: Այդ ժամանակ նա ու եւս 5 բանտարկյալներ 3 սպայի ու 3 բանտարկյալի էին սպանել, այդ թվում՝ Black Guerilla Family բանդայի առաջնորդ Ջորջ Ջեքսոնին: Մինչեւ հիմա բանտում 1971 թվականի օգոստոսի 2-ը տոն են համարում:

Պինելը երրորդ ցմահ ազատազրկման դատավճռին արժանացել է պահպանության ծառայության երկու աշխատակցի դեմ հարձակման համար: Ազատազրկման մեծ մասը նա անցկացրել է մենախցում, որտեղ 2013 թվականին հացադուլ է հայտարարել՝ բողոքելով պայմանների դեմ: