Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Տյանձին քաղաքում տեղի ունեցած ուժգին պայթյունների հետեւանքով բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ:
«Խորին ցավակցություն եւ զորակցություն եմ հայտնում Ձեզ եւ բարեկամ չին ժողովրդին` զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթելով տոկունություն եւ ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում:
Վստահ եմ, որ Չինաստանի կառավարության կողմից ձեռնարկված գործուն քայլերը թույլ կտան արագ վերացնել պայթյունների աղետալի հետեւանքները»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:





























