Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերն առաջարկել է Ուկրաինայի արեւելքում հակամարտության կողմերի եւ ԵԱՀԿ-ի ռազմական ներկայացուցիչների անհապաղ հանդիպում անցկացնել: Այս մասին գերմանացի նախարարը հայտարարել է օգոստոսի 16-ին Bild am Sonntag-ում հրապարակված հարցազրույցում:
«Ուկրաինայի արեւելքում իրավիճակը պայթյունավտանգ է: Այդ պատճառով այս շաբաթ Ուկրաինայի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների բանակցությունների ընթացքում առաջարկեցի ոչ թե երկու շաբաթից, այլ հնարավորինս արագ հակամարտող կողմերի եւ ԵԱՀԿ-ի զինվորական ներկայացուցիչների հանդիպում կազմակերպել՝ քննարկելու համար, թե ինչպես կարելի է լիցքաթափել իրավիճակն ու հասնել սպառազինությունների հետքաշման»,- ասել է Շթայնմայերը:
«Եթե համակարտության երկու կողմերն էլ հավատարմություն չցուցաբերեն խաղաղության գործընթացին, ցանկացած պահի կարող է նոր լարվածություն առաջանալ»,- Գերմանիայի ԱԳ նախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:





























