Օգոստոսի 15-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 06.30-ին Աճառյան փողոցի թիվ 32 հասցեի դիմաց անհայտ վարորդի վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի անվադողը պոկվելով՝ հարվածել է 33-ամյա Հակոբ Տ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: