Օգոստոսի 16-ին, ժամը 07.10-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 30-ամյա Լենդրուշ Թ.-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 06.45-ին, «Կիլիկիա» ավտոկայանի մոտ իր վարած «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենայի սրահում, ուղեւորը՝ 37-ամյա Էդուարդ Դ.-ն, առանց որեւէ պատճառի, ալկոհոլի ազդեցության տակ, ձեռքին եղած դանակով սպառնացել է սպանել իրեն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ժամը 08.00-ին, Էդուարդ Դ.-ն բերման է ենթարկվել, իսկ ավտոմեքենայից հայտնաբերվել եւ առգրավվել է դանակ` 7 սմ շեղբի երկարությամբ:

Կատարվում է հետաքննություն: