Օգոստոսի 16-ին, ժամը 17.20-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արշակունյաց պողոտայի եւ Շահամիրյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 14-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Օգոստոսի 16-ին, ժամը 19.00-ին, «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 55/5 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Օգոստոսի 16-ին, ժամը 20.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Նոր Արեշի 35-րդ փողոցի թիվ 108/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: