Օգոստոսի 17-ին, ժամը 14.50-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նոր Նորքից դեպի Սարի թաղ տանող ճանապարհին` Դավիթ Բեկի փողոցում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Երազ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Երազ» մակնիշի 35 UT 047 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1962 թ. ծնված Մ. Վ.) հարվածել է մայթեզրի արգելապատնեշին եւ կողաշրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ուղեւոր` 1991 թ. ծնված Ա. Մ.-ը տեղի ուժերով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: