Օգոստոսի 17-ին, ժամը 03.00-ին, Արտաշատի խճուղու թիվ 7/1 հասցեի մոտ «Գաբիո» մակնիշի մոտոցիկլետը բախվել է բետոնե արգելապատնեշի եւ կողաշրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: