Օգոստոսի 16-ին, ժամը 23.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել 28-ամյա երիտասարդ, ով հայտարարել է, որ վնասվածքը ստացել է իրենց բակում գլուխը պտտվելու եւ ջրատարն ընկնելու հետեւանքով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ օգոստոսի 16-ին, ժամը 22.30-ի սահմաններում, նա իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով ընկել է իրենց փողոցի ջրատարը, ինչի հետեւանքով ստացել է վնասվածքը:

Կատարվում է քննություն: