Օգոստոսի 15-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում 29-ամյա Յակով Պ.-ից ահազանգ էր ստացվել, որ տանը դանակով հարձակվել են իր վրա:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, իրենց տանը, գումարի պարտք ու պահանջի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, Երեւան քաղաքի բնակիչ ոմն Հարութ վերցրել է հյուրասենյակի սեղանին դրված խոհանոցային դանակը եւ Յակով Պ.-ին տվել սպանության սպառնալիքներ:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հարութը 31-ամյա Հարություն Ն.-ն է, որը օգոստոսի 18-ին ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին եւ տվել բացատրություն:

Քննությունը շարունակվում է: