Օգոստոսի 17-ին, ժամը 10-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 38-ամյա Լիանա Մ.-ն եւ հայտնել, որ «Մոնումենտի» ոլորաններում նկատել է, որ դրամապանակը պայուսակից հանել են, որի մեջ եղել է 27.000 դրամ եւ բանկի քարտ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 09.35-ին, թիվ 50 երթուղու միկրոավտոբուսի սրահում՝ «Հաղթանակ» զբոսայգու դիմացի կանգառում, Լիանա Մ.-ն նկատել է, որ պայուսակից գողացել են 10.000 դրամ արժողության դրամապանակը, որի մեջ եղել է 27.000 դրամ, բանկի վճարային քարտ եւ տարբեր խանութների զեղչային քարտեր` պատճառելով 37.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Կոմիտասի պողոտայի թիվ 53 հասցեի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 24-ամյա Արմեն Հ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:

Պարզվել է նաեւ, որ նա նույն օրը, ժամը 12.20-ին, թիվ 258 երթուղու միկրոավտոբուսի սրահում 35-ամյա Մեսրոպ Մ.-ի գրպանից գողացել է 35.000 դրամ, ինչն անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է նրա մոտից:

Կատարվում է հետաքննություն: