Օգոստոսի 17-ին, ժամը 14.30-ին, 22-ամյա Արամ Խ.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 10.30-ին, Կոմիտասի պողոտայում թիվ 8 երթուղայինի սրահում իր ձեռքի պայուսակից գողացել են 5.000 դրամ արժողության դրամապանակը, որի մեջ եղել են 50 դոլար եւ 20.000 դրամ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները նույն օրը, ժամը 15.00-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 51 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 27-ամյա Գագիկ Կ.-ին, որի մոտից հայտնաբերվել է նշված գողոնը:
Վերջինս տվել է խոստովանական բացատրություն:
Պարզվել է նաեւ, որ Գագիկ Կ.-ն օգոստոսի 10-ին, ժամը 10.00-ին, Կասյան փողոցում, թիվ 3 երթուղու ավտոբուսում անհայտ կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 7.000 դրամ:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:





























