Օգոստոսի 20-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Մալաթիայի պահպանության բաժնի ծառայողները Մալաթիա թաղամասի գյուղմթերքների շուկայից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 32-ամյա Արթուր Բ.-ին եւ հրավիրել 35-ամյա Արման Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.20-ին, շուկայում, վիճաբանության ժամանակ, Արթուր Բ.-ն ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել Արման Ա.-ին եւ պատճառել վնասվածքներ:

Կատարվում է հետաքննություն: