Կոյուղաջրերը լցվում են Երևանի Պարսեղովի փողոցի թիվ 35 և թիվ 33ա տների հիմնահատակ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՏԿԱԻՆ-ից:
Ահազանգ ստացվել է օգոստոսի 20-ին, ժամը 12.32-ին:Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Դեպքի մասին տեղեկացվել է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը, ում հավաստմամբ կոմունալ տնտեսության աշխատակիցները կմոտենան դեպքի վայր:





























