Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը (ՈՒԱԾ) կանխել է Խարկովում եւ Օդեսայում անջատողական ելույթների կազմակերպումն ու անցկացումը: «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

«Ծառայությունը մի քանի փայլուն գործողություն է իրականացրել Խարկովում, Օդեսայում՝ չեզոքացնելով անջատողական ըմբոստության զարգացման սցենարները, ձերբակալելով օտար պետությունների գործակալներին, ապահովելով քաղաքացիների խաղաղությունն ու հանգստությունը»,- նշել է Պորոշենկոն:

Նա ընդգծել է, որ նշված գործողություններն անցկացվել են վերջին ամսվա ընթացքում: