Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցությունները քաղաքական ուժերի հետ, ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին են լինելու: Այս մասին այսօր` օգոստոսի 20-ին, լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով` այսօր կայացած նիստում հանրապետականները քննարկել են Սահմանադրության նոր նախագծի բազմաթիվ դրույթներ եւ մեծ մասի վերաբերյալ միասնական տեսակետ:
ԳՄ նիստին քննարկվել են նաեւ երկրի ներքաղաքական իրավիճակը, առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրությունները:
Ինչ վերաբերում է Արդարադատության նախարարի` ավելի քան 1 ամիս թափուր մնացած պաշտոնին, ՀՀԿ խոսնակը նշեց, որ կադրային որեւէ հարց չի քննարկվել:





























