Ադրբեջանում ռուսական ռազմաբազան ավելի շատ ռադիոտեղորոշիչ կայան կլինի՝ ծառայելով բացառապես Ռուսաստանի շահերին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Գալուստ Սահակյանը:
Նրա խոսքով, այդ կայանը ծառայելու է ոչ թե Ադրբեջանի Զինված ուժերին, այլ հենց Ռուսաստանին:
Հիշեցնենք, որ haqqin.az-ը, վկայակոչելով «Զվեզդա» հեռուստաալիքին, հաղորդել էր, որ Ադրբերանում ռուսական ռազմաբազա է բացվելու: Տեղեկատվության համաձայն, 2017 թվականին Ադրբեջանում սկսվելու է «Վորոնեժ» ռադիոտեղերոշիչ կայանի կառուցումը։ «Վորոնեժ» տիպի կայանները նախատեսված են բալիստիկ եւ թեւավոր հրթիռների, աէրոդինամիկ այլ օբյեկտների հայտնաբերման համար։ Այդ կայանները կարող են օդում վերահսկել միաժամանակ 500 օբյեկտ։





























