Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտնել է հրաժարական տալու մտադրության մասին: Այս մասին նա հայտարարել է օգոստոսի 20-ին ժողովրդին ուղղված հեռուստատեսային ուղերձում:

Ցիպրասի խոսքով, պաշտոնաթող կլինի նախարարների ամբողջ կաբինետը: Ուղերձից հետո ես նախագահին իմ եւ կառավարության հրաժարականի մասին դիմում կներկայացնեմ»,- հայտարարել է նա:

Հույն պաշտոնյան հավելել է, որ այդպիսով մտադիր է արագացնել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը, ինչի մասին նույնպես կխնդրի Պավլոպուլոսին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախարարների կաբինետի հրաժարականի դեպքում ընտրությունները կարող են նշանակվել սեպտեմբերի 20-ին: