Ռուսաստանում 2015 թվականի հունվար-հուլիսին պարենամթերքի գների աճը կազմել է 10.6%, մինչդեռ Եվրամիությունը պարենամթերքն էժանացել է 0.1%-ով: Այսպիսի տվյալներ է հրապարակել Պետական վիճակագրական դաշնային ծառայությունը:

Ինտերֆաքսի փոխանցմամբ, տարեսկզբից սպառողական գների ամենամեծ աճն արձանագրել են մրգերը՝ 25.4%-ով (ԵՄ-ում միջինը 5.4%-ով):

Ձուկն ու ծովամթերքը թանկացել են 17.8%-ով (ԵՄ-ում գները մնացել են 2014թ. դեկտեմբերի մակարդակին), շաքարը, ջեմը, մեղրը, շոկոլադն ու կոնֆետները՝ 16.3%-ով (ԵՄ երկրներում այս ապրանքների խմբի գները միջինն աճել են 0.6%-ով), կարագի ու ճարպի գները՝ 13.2%-ով (ԵՄ-ում՝ 1.7%-ով), հացաբուլկեղենն ու ձավարեղենը՝ 11.6%-ով (ԵՄ-ում գները չեն փոփոխվել):

7.0%-ով աճել են մսի եւ մսամթերքի գները (ԵՄ երկրներում դրանց գները նվազել են 0.9%-ով), բանջարեղենի գները՝ 5.9%-ով (ԵՄ-ում նվազել են 0.3%-ով), կաթնամթերքի, պանրի եւ ձվի գներն աճել են 4.1%-ով (ԵՄ-ում 2.3%-ով նվազել են):