Հաճելի է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առեւտրատնտեսական առաջատար գործընկերը։ Այս մասին նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Պուտինի խոսքով` անցած տարի 2013թ. համեմատ երկու երկրների միջեւ զգալիորեն աճել է առեւտրաշրջանառությունը, սակայն «ցավոք սրտի, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում անկում է գրանցվել». «Այսօր մենք հավանաբար կխոսենք նաեւ դրա մասին, որոշ նրբություններ կան, որոնց պատասխանը ես առայժմ չունեմ, կցանկանայի այդ հարցերը Ձեզ հետ քննարկել»։
Պուտինը նաեւ նշել է, որ չնայած երկու երկրների նախագահները պարբերաբար հանդիպում են եւ զրուցում հեռախոսով, այդուհանդերձ, միշտ քննարկելու բան կա` հաշվի առնելով երկու երկրների հարաբերությունների առանձնահատուկ բնույթը, ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցումը եւ լիիրավ մասնակցությունը ՀԱՊԿ–ին։





























