Շոտլանդիայում 16 տուն ունեցող գյուղ է վաճառքի հանվել: Այն 13.2 մլն եվրո է գնահատվել:

Քիներդների կալվածքը գտնվում է շոտլանդական Փերթշիր կոմսությունում: Այն վաճառքի են հանել ամերիկացի ժառանգորդի դուստրերը:

Կալվածքի գլխավոր շենքը Քիներդների տունն է՝ 10 ննջարանով, որը նախկինում հինգ աստղանի հյուրանոց է եղել:

Ռոսբալտի փոխանցմամբ, գյուղի տարածքում լիճ կա, ինչպես նաեւ անտառներ եւ արոտավայրեր: Գնորդը նաեւ որսորդության եւ ձկնորսության պաշտոնական իրավունք կստանա: