Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի պատվին Շվեյցարիայի ժողովրդի կողմից Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլին նվիրած ժամացույցը Լոնդոնում կայացած աճուրդում վաճառվել է 485 հազար ֆունտ սթեռլինգով (748.5 հազար դոլար):
Sotheby's աճուրդի տան ներկայացուցիչները ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են, որ ժամացույցի համար վճարված գումարը 8 անգամ գերազանցել է դրա գնահատված արժեքը՝ 60-100 հազար ֆունտ (92.6-154 հազար դոլար): Չերչիլի ժամացույցի նոր տիրոջ անունը չի հրապարակվում:
Չերչիլից բացի, հայտնի ժամագործ Լուի Կոտիեի եւ Agassiz and Co ընկերության ստեղծած այս ժամացույցից նվիրել են նաեւ Իոսիֆ Ստալինին, Շառլ դը Գոլին եւ Հարրի Թրումենին:
Ժնեւից ժամագործ Կոտիեն ժամանակի համաշխարհային համակարգի մեխանիզմ է հայտնագործել, որով էլ հագեցած է այս ժամացույցը:




























