Ֆրանսիայի Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը կկանգնի դատարանի առաջ այն հրապարակային արտահայտությունների համար, որոնցում նա Ֆրանսիայում ապրող մահմեդականների ներկայությունը համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի գերմանական օկուպացիայի հետ: Ինչպես հայտնել է AFP գործակալությունը ՝ վկայակոչելով դատական աղբյուրները, առաջին լսումները կլինեն հոկտեմբերի 20-ին Լիոնի Ուղղիչ դատարանում:

Դատավարության համար առիթ է դարձել Լե Պենի հայտարարությունները Լիոնում ՝ 2010 թ դեկտեմբերին ՝ նախընտրական հանրահավաքի ժամանակ, երբ նա պայքարում էր իր կուսակցության առաջնորդի պաշտոնի համար: Ելույթ ունենալով իր կողմնակիցների առջեւ՝  քաղաքական գործիչը քննադատել է ՝ իսլամ դավանողների կողմից Ֆրանսիայի քաղաքների փողոցներում զանգվածային  աղոթքների պրակտիկան: Ինչպես նա այն ժամանակ հայտարարել է՝ խոսքը «տարածքը զավթելու մասին է»: «Իհարկե չկան զրահամեքենաներ, չկան զինվորներ, բայցեւայնպես սա նույն օկուպացիան է, եւ այն ճնշում է բնակիչներին»,- ասել էր Լե Պենը ՝ հավաքվածների ծափահարությունների ներքո, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Այդ արտահայտություններն այդ պահին սուր քննադատությւոնների ալիք էին բարձրացրել թե ձախ, թե աջ կուսակցությունների ներկայացուցիչների կողմից: Սկանդալի հետեւանքով Լե Պենը որպես Եվրախորհդարանի պատգամավոր, ժամանակավորապես զրկվել էր անձեռնմխելիությունից, իսկ մի շարք հասարակական կազմակերպություններ դատի են տվել նրան՝ մեղադրելով միջռասսայական թշնամանք ու խտրականություն սերմանելու մեջ: Սակայն առաջին հայցը չի բավարարվել ՝ քրեական հանվագործության հանցակազմի բացակայության պատճառով: Այս գործով դատավարությունը սկսվել է 2012 թ, քաղաքացիական ասոցացիաներից մեկի ներկայացրած բողոքից հետո: