Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիվանագետ Իվան Սոլտանովսկուն նշանակել է Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդում ՌԴ ներկայացուցիչ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով նախագահի համապատասխան հրամանը։

Սոլտանովսկին նախկինում զբաղեցնում էր ՌԴ ԱԳՆ համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը։