Ոստիկանության 20 օր տեւած «Վահան» հատուկ կանխարգելիչ միջոցառումն ավարտվել է, ոի ընթացքում առգրավվել կամ կամովին հանձնվել է 217 միավոր հրազեն (ինչպես եւ` 4 գազային, 3 մեկնարկային ու 2 օդամղիչ զենք): 66 միավոր զենք առգրավվել է, 151-ը` հանձնվել կամավոր:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառման ընթացքում հայտնաբերվել կամ առգրավվել է 131 նռնակ, 53 նռնակի պայթուցիչ, 11,4 կգ պայթուցիկ նյութ, շուրջ 26 հազար փամփուշտ եւ այլն:
«Վահան» հատուկ կանխարգելիչ միջոցառման ընթացքում զենքի եւ ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերով հարուցվել է 80 քրեական գործ:
Արձանագրվել է նաեւ թմրամիջոցների հայտնաբերման 30 դեպք: Հարուցվել է 230 քրեական գործ:
Միջոցառման ընթացքում հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող 41 եւ անհայտ կորած 2 անձինք: Միաժամանակ, բացատրական աշխատանքների արդյունքում երկու հետախուզվող կամավոր ներկայացել է ոստիկանություն:





























