Ադրբեջանում 52-ամյա կինը մահացել է սեփական դստեր հասցրած հարվածներից:
ԱՊԱ-ի տեղեկություններով՝ Մեյնիման գյուղի բնակիչ Թարանա Բաբաեւան՝ 1964 թվականի ծնված, որոշ ժամանակ առաջ դաժան ծեծի էր ենթարկվել դստեր՝ 17-ամյա Սաադաթ Աղաջանլըի կողմից:
Բաբաեւան նախորդ գիշեր ստացած վնասվածքներից մահացել էր իր տանը: Հանգուցյալի եղբայր Գյունեշ Հասանովը պնդում է, որ նա մահացել է աղջկա հարվածներից:
Շրջանային դատախազությունը քննում է գործը:



























