Իսրայելա-թուրքական կտրուկ վատացած հարաբերություններից հետո տարածաշրջանում  նոր դաշինքներ եւ ուժային նոր հավասարակշռումներ են ստեղծվում։ Հունաստանն աստիճանաբար իսրայելական քաղաքական խաղում, արտաքին տնտեսության եւ զբոսաշրջության մեջ զբաղեցնում է Թուրքիայի դերը։

Անցած շաբաթ երկու երկրների օդուժերը Հունաստանի տարածքում համատեղ զորավարժություններ են անցկացրել։ Դրանից անմիջապես հետո ստորագրվել է քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռների կողմից օդային տարածքի համատեղ օգտագործման մասին համաձայնագիրը։

Տնտեսական ուղղությամբ եւս քայլեր արվում են։ Հունաստանի տարածքով Իսրայել գազ կարտահանվի։

Իսրայելի եւ Հունաստանի միջեւ կապերի լավացումն անհանգստացրել է թուրքերին։ Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը հիշեցրել է, որ Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները տարածաշրջանի համար շատ կարեւոր են, եւ որ Թուրքիան Իսրայելի դեմ երբեք չի փակի դռները։