2017 թվականին Հայաստանում տուրիզմին պետական աջակցությունը կկրճատվի: Այս մասին ասված է 2017թ. պետբյուջեի նախագծում, որի քննարկումներն Ազգային ժողովում շարունակվում են:

Ընդհանուր առմամբ, պետբյուջեից 100 մլն դրամ (շուրջ 210 հազար դոլար - խմբ.) կհատկացվի՝ 2016 թվականի 188.4 մլն դրամի փոխարեն:

Ծրագրերի թվում են ներքին տուրիզմի խթանումը, 7 ավանդական փառատոնների անցկացումը (գինու, տոլմայի, խորովածի եւ այլն), միջազգային համագործակցության զարգացումը: Կկազմակերպվեն նաեւ ճանաչողական այցեր արտերկրի 34 լրատվամիջոցի ներկայացուցիչների համար: