2017 թվականին Հայաստանի բյուջեից արտահանմանն աջակցության համար 475 մլն դրամ (շուրջ 1 մլն դոլար - խմբ.) կհատկացվի. այսինքն՝ նույնքան, որքան 2016թ.: Այս մասին ասված է 2017թ. պետբյուջեի նախագծում, որի քննարկումներն Ազգային ժողովում շարունակվում են:
Այս միջոցների հաշվին ծրագրվում է, մասնավորապես, սուբսիդավորել արտահանողների վարկերը եւ նրանց օգնել սերտիֆիկացման ծախսերի հարցում: Եվս մեկ նպատակ է՝ նրանց թիրախային շուկաների մասին տեղեկությունների տրամադրումն ու հայկական ապրանքներն առաջ մղելուն աջակցությունը:



























