Խաբարովսկում դատարանի որոշմամբ կալանավորվել է 2 աղջիկներից մեկը, որոնց կասկածում են կենդանիների դաժան սպանության եւ այլ հանցագործությունների մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ ՔԿ Խաբարովսկի երկրամասի վարչության ներկայացուցչին:

«Դատարնը որոշել է կալանավորել աղջիկներից մեկին, երկրորդ կասկածյալի հարցով դեռ որոշում է կայացվում»,- ասել են գերատեսչությունից:

Հաղորդվում է, որ քննությունը աղջիկների նկատմամբ եւս 3 քրեական գործ է հարուցել «ավազակային հարձակում», «հավատացյալների կրոնական զգացմունքների վիրավորում», «ատելության կամ թշնամանքի հրահրում» հոդվածներով: