Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի դիմաց այսօր՝ նոյեմբերի 11-ին, բողոքի ցույցի էին դուրս եկել ավտովարորդները՝ ընդդեմ ԱՊՊԱ համակարգի բարեփոխումների: Նրանց ընդունեց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը, սակայն, այդպես էլ համակարգված քննարկում տեղի չունեցավ, բյուրոյի միջանցքում, Վահան Ավետիսյանը լսեց ավտովարորդների բողոքը, որոնք նշում էին, որ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտած ԱՊՊԱ նոր համակարգի պատճառով բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնել:
«Մեր նապատակը եղել է ՀԿ-ների հետ հանդիպումը, որպեսզի ցանկացած կետի, ցանկացած փոփոխության մասին խոսենք, տեղեկացնենք, եթե խոսքը վերաբերում է թվերին, ես պատրաստ եմ առանձին, հիմնավորված պատասխանել»,-բողոքի ակցիա անող վարորդներին ասաց Վահան Ավետիսյանը:
Վահան Ավետիսյանը վարորդներին հորդորեց ավելի ուշ իրեն կետերով ներկայացնել այն խնդիրները, որոնց վերաբերյալ ուզում են ստանալ պարզաբանումներ:




























