Հնարավոր են իրավիճակներ, երբ ԱՄՆ նախագահը ամենակարճ ժամանակում պետք է որոշում կայացնի հարյուր միլիոնավոր բնակիչների կյանքի մասին։ Ամենադրամատիկ իրավիճակը կոչվում է «պատասխան հրթիռային հարված» ․ նախագահը պետք է արձագանքի իր գեներալների այն հաղորդագրությանը, որ մոտենում են հարյուրավոր ռուսական հրթիռներ՝ միջուկային մարտագլխիկով։ Իհարկե այդ հաղորդագրությունը կարող է եւ սխալ լինեն։ Եվ այսպես ինչքա՞ն ժամանակ նա ունի։
Սա ամենեւին էլ տեսական հարց չէ։ Քանի որ դրա պատասխանից է կախված նաեւ Ամերիկային սպառնացող վտանգի զսպումը։ Այնպես որ եկեք վերլուծենք ու հասկանանք, գրում է Die Zeit–ն։
Ռուսաստանից ցամաքային տեղակայման միջուկային հրթիռի արձակման պահից մինչեւ դրա տեղ հասնելը մոտ 30 րոպե է տեւում։ Ավելի քիչ, եթե այն սուզանավից է արձակվում։ Ցամաքային տեղակայման հրթիռները կարող են ճշգրտորեն ոչնչացնել այն ստարտային հանքավայրերը, որոնցում տեղակայված են ամերիկյան միջուկային հրթիռները։ Այսպիսով դրանք կարող են գործարկվել ընդամենը կես ժամ հետո։ Բայց որոշումը պետք կայացվի 18 րոպեում։ Մնացած ժամանակը պահանջվում է հրամանների փոխանցման ու կատարման համար։
Սակայն ռուսական հրթիռները չի կարելի ճանաչել արձակումից անմիջապես հետո, դրանք կարելի է հայտնաբերել միայն այն ժամանակ, երբ դրանք արդեն անցնել են ամպերի թաղանթով։ Վաղ իրազեկման ամերիկյան համակարգերից մոտ երկու րոպե է պահանջվելու տագնապ հայտարարելու համար։ Եվս մոտ երկու րոպե էլ Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարությունից է պահանջվելու այդ տագնապը գնահատելու համար, ։ Եթե տագնապը կեղծ չէ՝ նրանք այդ մասին կտեղեկացնեն նախագահի ճգնաժամային համակարգողին, որից էլ երկու րոպե կպահանջվի, որպեսզի որոշի ՝ զանգահարե՞լ նախագահին, եթե օրինակ այդ ժամին նա քնած է, թե ոչ։ Այս ընթացքում սուզանավերից արձակված առաջին միջուկային զենքն արդեն կհարվածի ամերիկյան տարածքին։
Նախագահին դեռ գտնել է պետք, տեղեկացնել ու նրան կապել նրա խորհրդականների հետ։ Եթե ենթադրենք, որ թշնամու հրթիռի արձակումից մինչեւ այդ պահը ընդամենը 15 րոպե է անցել, ապա վերջին հաշվով նա ընդամենը երեք րոպե ունի 400 ամերիկյան միջուկային հրթիռների արձակման մասին որոշում կայացնելու համար։ Երեք րոպե․․․




























