Հայաստանում ցանկանում են թույլ տալ արտասահմանյան ձեռնարկությունների «վերաբնակեցումը»: Քաղաքացիական օրենսգրքում համապատասխան լրացումների օրինագիծը՝ կից օրինագծերի հետ միասին նոյեմբեր 14-ին Ազգային ժողով է ներկայացրել տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
«Վերաբնակեցումը» ընկերությունների համար անունը եւ դրամական միջոցները պահպանելով՝ մեկ այլ երկրում փակվելու եւ ռեզիդենտ կազմակերպության իրավունքներով Հայաստան տեղափոխվելու հնարավորություն է: Արդյոք ընկերությունները կկարողանա՞ն այլ երկրներից վերաբնակեցվել՝ կախված կլինի հենց նրա օրենսդրությունից: Որոշ երկրներում փակվելն արգելված է առանց հարկային պարտքերը մարելու, որոշ երկրներում թույլատրվում է մարելու ժամանակացույց կազմել:
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
«Ամեն ինչ կախված է կոնկրետ երկրի օրենքներից: Բայց մենք մեր կողմից ցանկանում ենք արտասահմանյան ընկերություններին այդպիսի հնարավորություն տալ»,- նշեց Կարայանը:





























