Պաշտոնական տվյալներով այս տարվա հունվար-սեպտեմբերին Ռուսաստանից Հայաստան ֆիզիկական անձանց փոխանցումների գումարը կազմել է 639․5 մլն դոլար։ Կես միլիարդ դոլարը գերազանցող այս գումարն առաջին հայացքից տպավորիչ է թվում։ Սակայն հարցը ոչ թե մեծությունն է, այլ այդ ցուցանիշի դինամիկան։

Գաղտնիք չէ, որ մեր տնտեսությունը վաղուց արդեն գտնվում է արտասահմանից փոխանցումներից ունեցած ծանր ու իր անկանխատեսելիությամբ վտանգավոր կախման մեջ։ Օրինակ հենց ճգնաժամ սկսվեց Ռուսաստանի տնտեսությունում ( որտեղից էլ հենց ստացվում էր դրանց առյուծի բաժինը) այդտեղից ներհոսքը միանգամից զգալիորեն նվազեց։

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Իրավիճակի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար, բոլոր համեմատությունները կանենք 2014-ի հունվար- սեպտեմբեր ժամանակահատվածի հետ։ Եվ այսպես, երկու տարում Ռուսաստանից փոխանցումների գումարը կրճատվել է 559․6 մլն դոլարով կամ 1․9 անգամ։ Ոչ մի զարմանալի բան չկա՝ հաշվի առնելով նշված ճգնաժամը ռուսական տնետսության մեջ։ Այստեղ մեկ այլ՝ շատ ավելի ուշագրավ փաստ կա։

Հայաստանից Ռուսաստան գումարային փոխանցումների արտահոսքը այդ նույն ժամանակահատվածում աճել է 62․9 մլն դոլարով կամ 35․3 տոկոսով։ Նորից առաջին հայացքից այս աճն այդքան էլ մեծ չէ։ Սակայն, այդ երկրից գումարային փոխանցումների հսկայական անկման ֆոնին այն հանգեցրել է ներհոսքի ու արտահոսքի միջեւ հարաբերակցության վատացմանը։ Եվ այսպես, եթե երկու տարի առաջ այս ոլորտում Ռուսաստանի հետ Հայաստանի դրական սալդոն գերազանցում էր 1 մլրդ դոլարը, ապա հունվար- սեպտեմբեր հաշվետու ժամանակահատվածում այն կրճատվել է մինչեւ 398 մլն դոլար։ Այսինքն կրճատվել է 2․5 անգամ։

Դրական սալդոն փոխանցուներում թույլ էր տալիս մասամբ փոխհատուցել բացասական սալդոն Հայաստանի արտաքին առեւտրային շրջանառության մեջ։ Այստեղ նույնպես կան տեղաշարժեր՝ ներմուծման ծավալը կրճատվում է՝ արտահանման աճի ֆոնին։ Արդյունքում այդ ոլորտում անհավասարակշռությունը նվազել է։ Եվ այսպես, երկու տարում բացասական սալդոն կրճատվել է ավելի քան կրկնակի ու արդեն չի հասնում 1 մլրդ դոլար նշաձողին։

Բայցեւայնպես, արտաքին առեւտրում անհավասարակշռությունը կրկնակի գերազանցում է փոխանցումների ոլորտի դրական սալդոն։ Խնդիրը խորանում է այլ աղբյուրներից արժույթի ներհոսքի կրճատումով։ Համաշխարհային ֆինանսական կառույցներից ու առանձին երկրներից ֆանտաստիկ վարկերի ժամանակաշրջանը Հայաստանի համար վաղուց անցել է, ու հիմա եկել է դրանք վճարելու ժամանակը, նույն արժույթով։

Սմբատ Գրիգորյան